Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Դուք ավելի լավ է խորացեք, թե ով ու ինչ թղթեր է հրապարակ նետում

Դուք ավելի լավ է խորացեք, թե ով ու ինչ թղթեր է հրապարակ նետում
26.05.2026 | 12:03

ՈՒրեմն իշխանական քարոզիչները ոգևորվել են, թե բա ռուսական ФСБ գաղտնի թղթեր են գաղտնազերծվել։

ՈՒ մի ուրախությամբ, մի հպարտությամբ տարածում են դարի դմբոները...

ՈՒ ո՛չ ոք չի էլ կասկածում, որ հիմարներին տալիս են, այլ ո՛չ թե գաղտնազերծում:

Դուք ավելի լավ է խորացեք, թե ով ու ինչ թղթեր է հրապարակ նետում։

ՈՒ բնականաբար կասեն, որ էստեղ «սուր ուժ» չկա (ես հիբրիդային պատերազմ եզրույթը չեմ օգտագործում, որովհետև դա այլ գործողությունների համադրություն է):

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4290

Մեկնաբանություններ